ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 9–ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։