Աշխարհի փոփոխությունները ՌԴ–ին ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական ոլորտում

Ռուսաստանը և Ղազախստանը մտադիր են նպաստել համաշխարհային բաց տնտեսության կառուցմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում տեղի ունեցող տեղաշարժերը Ռուսաստանի Դաշնությանը ստիպում են նոր հմտություններ ձեռք բերել տնտեսական զարգացման ոլորտում, և երկրին դա հաջողվում է։ Այս մասին ռուս-ղազախական բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ խոսելով էներգետիկ ոլորտում համագործակցության մասին:
Նախագահը նշել է, որ փոխվում է Ռուսաստանի տնտեսության կառուցվածքը, էներգետիկայի գծով կա 3% աճ, իսկ վերամշակումն այժմ կազմում է 43%։ Նման բան երբեք չի եղել ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ:
«Մենք իրական փոփոխություններ ունենք, և լավ ուղղությամբ, հաշվի առնելով այսօրվա միջազգային կազմը, այսպես ասած, նրանք խրախուսում են Ռուսաստանի տնտեսությանը՝ վերականգնել նախկինում ունեցածը և ձեռք բերել նոր հմտություններ, և մենք հաջողության ենք հասնում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների միջև առաջիկա երեք տարիների համագործակցության համատեղ հայտարարություն և գործողությունների ծրագիր։
Կողմերը մտադիր են նպաստել համաշխարհային բաց տնտեսության կառուցմանը, ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների տարածաշրջանների միջև առևտրային, արդյունաբերական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ապահովել տարանցման և տրանսպորտային ներուժի ամրապնդումը։