Առաջ չեմ անցնելու. Պատելը չպատասխանեց Պաղեստինում հիվանդանոցին հարվածելու մասին հարցին

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչից լրագրողը հետաքրքրվել է` արդյոք Պաղեստինի խաղաղ բնակչության և քաղաքային ենթակառուցվածքների ուղղությամբ նոր հարվածներ լինելու են, թե ոչ։
Sputnik
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը հրաժարվել է պատասխանել հարցին` արդյոք ճիշտ է համարում Իսրայելի կողմից հիվանդանոցը ռմբակոծելը, եթե այնտեղ լինի, օրինակ, ՀԱՄԱՍ–ի շտաբը։
«Մենք խոսում ենք հիպոթեզային տարբերակների մասին, և ես չեմ պատրաստվում այս գործընթացում և օպերացիայում առաջ անցնել։ Ես ուղղակի չեմ մեկնաբանելու այն ամենն, ինչ տեղի է ունենում այս ռազմական գործողության ընթացքում»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։
Նշենք, որ ավելի վաղ Պատելն ասել էր, թե ոչ մի դեպքում չի կարելի հարվա հիվանդանոցի ուղղությամբ հարվածել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10,3 հազարը, տուժել է ավելի քան 25 հազար մարդ։