Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետից դուրս են բերել 4 տարեկան աղջնակի դի

Գետ
Ըստ նախնական տեղեկությունների` երեխան անզգուշաբար է ընկել գետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում երեխայի դի է դուրս բերվել գետից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժինը ժամը 13:10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Ծակքար գյուղով հոսող գետը 4 տարեկան աղջնակ է ընկել, նրա դին դուրս են բերել քաղաքացիները։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մարտունու քննչական բաժնում: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ Լ. Հ.-ն է, և, ըստ նախնական տեղեկությունների, նա անզգուշաբար ընկել է գետը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Էջմիածին քաղաքում վրաերթի ենթարկված 6-ամյա տղան մահացել է