Տեխաս նահանգի Շեփերդ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, տարհանում է ընթանում: Այս մասին սոցցանցում հայտնել է Սան Ժակինտո շրջանի շերիֆը։
Տեխասի Լիվինգսթոնի ոստիկանությունը տեղի բնակիչներին սոցցանցում կոչ է անում պատսպարվել և անջատել օդորակիչները: Հաղորդվում է նաև, որ արտակարգ դրության պատճառով փակվել են մի շարք ճանապարհներ:
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ գործարանում պայթյուն է տեղի ունեցել: