ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է բնակչության այն խմբերի ցանկը, որոնց առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը։
2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար.
1.
մինչև 18 տարեկան երեխաներ,2.
առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկաններ,3.
առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները,4.
անժամկետ հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով անձինք,5.
սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձը (ընտանիքը)` կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում,6.
երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացվող զինծառայողներ,7.
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ,8.
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։2025 թվականից պետությունն առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի հետևյալ խմբերի համար.
63 և դրանից բարձր տարիքի անձինք,
մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողները),
3 կամ ավելի անչափահաս երեխայի խնամք իրականացնող ծնողներից (խնամակալներից) մեկը,
ծնողներից (որդեգրողներից) մեկը, որն ունի հաշմանդամություն կամ հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամողը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 2023 թվականը հայեցակարգում եղել է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ 2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան։