ՀՀ–ում Շվեդիայի դեսպանն այցելել է Սյունիք

Դեսպանը եղել է Մեղրիում, Կապանում ու Տաթևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը այցելել է Մեղրի, որտեղ ծանոթացել է հայ-իրանական սահմանի «Մեղրի» սահմանային անցակետի տարածքին և սահմանային գործառնություններին: Այս մասին հայտնում է ՀՀ–ում Շվեդիայի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը Սյունիքում
Այնուհետև դեսպանը Կապանում միացել է ԵՄ Առաքելության առաջատար օպերացիոն բազայի պարեկային շրջայցին՝ ականատես լինելու դիտորդների առաքելությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը:
Դեսպանն այցելել է Տաթև, որտեղ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը ներկայացրել է իրավիճակն ու համայնքի զարգացման ծրագրերը։
«Քննարկվել է նաև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող SALAR International-ի աշխատանքը, որը միտված է ժողովրդավարության ամրապնդմանը և տեղական մակարդակում լավ կառավարմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպանը հանդիպել է նաև «Վինեթ Մեղրի» կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչներին, ծանոթացել Հայաստանում ու տարածաշրջանում վերջիններիս գործունեությանը:
Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը բոլոր երկրների կողմից նույնն է. ԱԳ փոխնախարար