Երկրաշարժ Ադրբեջան-Իրան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջան-Իրան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի ու Վայոց Ձորի որոշ հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Նոյեմբերի 8-ին` ժամը 09:18-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Կապան, Սիսիան քաղաքներում (3 բալ), Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում (2 բալ):
Թուրքիայի Ղահրամանմարաշ քաղաքում կրկին երկրաշարժ է եղել