Չեզոքացվել է ՀԱՄԱՍ-ի համար զենք մշակողներից մեկը. Իսրայելի բանակ

Ցամաքային գործողություն Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով` Աբու Զինան սպանվել է աշխատանքի վայրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչի հարվածից սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման համար զենք մշակող առաջատար մասնագետ Մոհսեդ Աբու Զինան։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ–ը և ՇԱԲԱԿ–ը (ընդհանուր անվտանգության ծառայություն) ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի համար զենք մշակող ավագ մասնագետին: Ըստ հետախուզության տվյալների` Իսրայելի կործանիչը ՀԱՄԱՍ-ի սպառազինության և արդյունաբերության վարչության ղեկավար Մոհսեն Աբու Զինային ոչնչացրել է իր աշխատավայրում», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Աբու Զինան նաև ռազմավարական զենքի և հրթիռների մշակման փորձագետ էր։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։