ԱՊՀ–ն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի սպառնալիքների դեմ. Պուտին

ԱՊՀ տարածքում պահպանվում են այնպիսի սպառնալիքները, ինչպիսիք են ահաբեկչությունն ու կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի վաճառքն ու ապօրինի միգրացիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Որոշ պետություններ ուղղակիորեն փորձում են տատանել ԱՊՀ երկրներում օրինական իշխանությունը և խարխլել ԱՊՀ անդամների կապերը։ Այս մասին ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման մասնակիցներին իր ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Որոշ պետությունների գործողություններ անմիջականորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հանրային կայունությունն ու ավանդական արժեքները խարխլելուն։ Մեր ավանդական, սերտ, առևտրային, համագործակցային, մշակութային կապերի խաթարմանը», – ասել է պետության ղեկավարը։
Պուտինը կարծում է, որ ԱՊՀ–ն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի սպառնալիքներից պաշտպանվելու համար։
Ինչպես ընդգծել է Պուտինը, ԱՊՀ տարածքում պահպանվում են այնպիսի սպառնալիքները, ինչպիսիք են ահաբեկչությունն ու կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի վաճառքն ու ապօրինի միգրացիան։
Նա հավելել է, որ այդ ամենը ոչ միայն համաձայնեցված հավաքական արձագանք է պահանջում, այլև մեծ կանխարգելիչ աշխատանք։