2023–ի հոկտեմբերն ամենատաքն է եղել դիտարկումների պատմության մեջ. ի՞նչ կլինի առաջիկայում

Աշուն
Այս տարվա ցուցանիշը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը գրանցվել է 2019 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. 2023 թվականի հոկտեմբերը` 15,3 աստիճան միջին մակերևույթի ջերմաստիճանով, ամենատաքն է եղել դիտարկումների պատմության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Copernicus» եվրոպական մոնիտորինգային ծառայությանը:
Նշվում է, որ այս ցուցանիշը 0,4 աստիճանով բարձր է նախորդ` 2019 թվականի ռեկորդից։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել էր, որ 2023 թվականը ամենատաք տարին կլինի դիտարկումների պատմության ընթացքում, վերջին ամիսներին ջերմաստիճանային բազմաթիվ ռեկորդներ են խախտվել։
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարիներին գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային բարձր մակարդակի: Դրան կնպաստեն ջերմոցային գազերը և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը։ Այս երևույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլև տեղումների ռեժիմի վրա։
Կցրտի. եղանակի տեսություն