Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնականը մահացել է

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնինը. Արխիվային լուսանկար
Չիստյակովը մահացել է ծննդյան նվերի մեջ թաքցրած անհայտ սարքի պայթյունի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնինը հայտարարել է, որ իր օգնական մայոր Գենադի Չաստյակովը մահացել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ ցավ և ծանր կորուստ Ուկրաինայի զինված ուժերի և անձամբ ինձ համար։ Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր ծննդյան օրը, ընտանիքիս շրջապատում մահացավ իմ օգնական և մտերիմ ընկեր, մայոր Գենադի Չաստյակովը։ Անհայտ պայթուցիկ սարք կար նվերներից մեկում»,- ասել է Զալուժնին:
Գերագույն գլխավոր հրամանատարն ասել է, որ Չաստյակովն իր «հուսալի թիկունքն» էր և ցավակցություն է հայտնել հանգուցյալի այրուն և չորս երեխաներին։ «Պատճառներն ու հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում»,- եզրափակել է Զալուժնին։
Ներքին գործերի նախարարությունն իր հերթին հայտնել է զինվորականի մահվան մասին «զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով»։ «Ուկրաինսկոյե պրավդա» հրատարակությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, մանրամասներ է հայտնել միջադեպից։ Այսպիսով, մահացածի այրու խոսքով՝ Չաստյակովը տուն է բերել նվերների տոպրակ՝ ալկոհոլի շիշ և հուշանվերներ բաժակներ՝ նռնակի տեսքով, պայուսակը բացելիս պայթյուն է տեղի ունեցել։