ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 19։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «GAZelle» (վարորդ Ս. Պ., ծնված 1959 թ.) և «VAZ 2107» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայից Ա․ Մ․-ն (ծնված 1971 թ.), Ռ․ Ս․-ն (ծնված 2003 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1985 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1988 թ.) և «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ․ որտեղ Ա․ Դ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ռ․ Ս․-ինը և Ս․ Պ․-ինը՝ բավարար։
Ծովազարդ գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել