Տեղին չէ. Թրամփը մերժել է Զելենսկու կոչը

Դոնալդ Թրամփ
Թրամփը բացատրել է, թե ինչու չի մեկնի Ուկրաինա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը մերժել է նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ուկրաինա մեկնելու հրավերը։ Տեղեկությունը հայտնում է Newsmax–ը։
«Շատ եմ հարգում Զելենսկուն, բայց կարծում եմ, որ հիմա դա տեղին չէ», – հայտարարել է Թրամփը։
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահով այժմ զբաղվում է Ջո Բայդենի վարչակազմը, և ինքը չէր ցանկանա շահերի բախում ստեղծել։
Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ–ն զիջում է դիրքերը Ուկրաինայում. դա կարելի է նկատել ԶԼՄ–ների հրապարակումներից. հակամարտության թեման գրեթե վերացել է գլխագրերից։
Թրամփը կարծում է, որ Բայդենն ի վիճակի չէ երկիր ղեկավարել
Նոյեմբերի 5-ին Զելենսկին Թրամփին Ուկրաինա էր հրավիրել վիճարկելու համար ԱՄՆ նախկին նախագահի այն հայտարարությունը, թե ինքը 24 ժամում կարող է լուծել հակամարտությունը։
Վերջին շրջանում արևմտյան ԶԼՄ–ներն առավել հաճախ են գրում, որ Արևմուտքը սկսել է հոգնել ուկրաինական հակամարտությունից, Զելենսկու ռեժիմի աջակցությունն էլ թուլանում է։ Օրինակ` ըստ «New York Times» թերթի`Կիևը ոչ միայն մամուլի ուշադրության պակաս է զգում, այլև զինամթերքի։ Ու թեև Բայդենը խոստացել է աջակցել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին, վերջինը վաղ թե ուշ կարիք կունենա սպառազինության, որն արդեն սպառվում է Ուկրաինայի զինված ուժերում։
Թրամփը նմանակել է Բայդենին. տեսանյութ