ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Նիդեռլանդները հինգ F-16 կործանիչ է ուղարկում Ռումինիա՝ ուկրաինացի օդաչուներին մարզելու համար: Այս մասին հայտնելէ է երկրի պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հոլանդական հինգ F-16-ներ այսօր մեկնում են Ռումինիայի Ֆետեշտի ավիաբազա։ Մոտ ժամանակներս այնտեղ կբացվի F-16-ի կառավարման ուսումնական կենտրոն ինչպես ՆԱՏՕ-ի երկրների, այնպես էլ Ուկրաինայի օդաչուների պատրաստման համար»,- գրել է Օլոնգրենը X սոցցանցում։
Նիդեռլանդներն ու Դանիան առաջինն են համաձայնել Ուկրաինային Ֆ-16 կործանիչներ տրամադրել։ Սպիտակ տունը հաստատել է, որ Ուկրաինան ռազմական երրորդ երկրներից ինքնաթիռներ կստանա օդաչուների պատրաստման ավարտից հետո:
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը հայտարարել է, որ Հաագայում հույս ունեն 2024 թվականին Կիև ուղարկել առաջին F-16 կործանիչները:
Նա հավելել է, որ Նիդեռլանդները մտադիր են Ռումինիայում ուկրաինացի օդաչուների՝ F-16-ի կառավարման ուսուցման կենտրոն ուղարկել 12-18 այսպիսի կործանիչ։