Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան–Ուդեի «Գվոզդ» առևտրի կենտրոնում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել, որն արդեն հաջողվել է տեղայնացնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ ԱԻՆ–ի` բռնկվել է 10 հազար քմ մակերեսով տարածքի տանիքը։ Հրդեհը տարածվել է առևտրի կենտրոնի վերին հարկում, մասամբ փլուզվել է տանիքը։ Հրդեհը մեկուսացվել է մոտ 22 հազար քմ տարածքում։ 6 մարդ ինքնուրույն դուրս է եկել փողոց, նախնական տվյալներով` տուժածներ չկան։
«Գվոզդ» առևտրի կենտրոնը գտնվում է Ուլան–Ուդեի Օկտյաբրսկի շրջանի տրամվայի դեպոյի մոտակայքում։