Երևանի բնակիչը գողություն է կատարել 9 բնակարանից ու 35 ավտոմեքենայից

Երիտասարդի կատարած գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևանի 27-ամյա բնակիչը խարդախության միջոցով գողություններ է կատարել մի շարք բնակարաններից և ավտոմեքենաներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիս-հուլիսին նա վարձակալելու պատրվակով մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր:
Բացի այդ, 2021թ.–ի ընթացքում հափշտակել է Երևանի մի շարք փողոցներում կայանված 35 ավտոմեքենաների հայելիներ:
Հիշյալ բնակարաններից և ավտոմեքենաներից գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 15.316.000 դրամ:
Պարզվել է, որ երիտասարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 2 քաղաքացու հետ և խարդախության միջոցով նրանց պատճառել ընդհանուր 2.262.000 դրամի վնաս։
Գողություն Լոռու մարզում. տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին
2020թ. մայիսին հանդիպելով այլ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է 2.002 000 դրամ արժողությամբ ոսկյա զարդերն ու 260.000 դրամ արժողությամբ խաղային համակարգիչը և, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 դրամի վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի տարբեր մասերով (գողություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերн ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
«Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի ամբողջ գումարի ու ոսկու գողության դեպքով քրգործ է հարուցվել