Արամ Ա–ն ԱՄՆ–ում է. նա հանդիպումներ կունենա հայ համայնքի հետ

Արամ Ա–ն հանդիպումներ կունենա Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն երկուշաբաթյա պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը Արամ Ա-ն հայտնում է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշվում է, որ Արամ Ա–ն կհանդիպի Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների ներկայացուցիչների, թեմական, պետական և եկեղեցական պատասխանատու մարմինների հետ։
Արամ Ա–ն նաև դասախոսություններ կկարդա համալսարաններում, կմասնակցի միջեկեղեցական հանդիպումներին և կլինի արևելյան, արևմտյան և Կանադայի թեմերի հոգևոր հայրերի համագումարի նախագահը։
Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա