ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 7–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկայնի ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։