«Փոխանակ խորհրդարանական իրական ինստիտուտներն ուժեղացնեն, փորձում են տարբեր արևմտյան կառույցների գրանտներից սնվող, պսևդոարևմտամետների ներգրավել բոլոր ուժային կառույցներում ստեղծված հանրային մարմիններում. օրինակ` ոստիկանությունում կա հանրային խորհուրդ և այլն։ Այնպես որ, սա վերահսկողություն չէ, սա իմիտացիա է, ու շատ վտանգավոր իմիտացիա, որովհետև հաճախ այդ ՀԿ–ականները, բավարար գիտելիքներ չունենալով,պարզ չէ, թե ինչի համար գրանտներ ստանալով` մասնակցում են ուժային կառույցներում որոշումների կայացմանը»,– ասաց Սուրենյանցը։
Վերլուծաբանն արձանագրում է, որ խորհրդարանական վերահսկողության նպատակը գործադրի ու հատկապես ուժային կառույցների նկատմամբ պետք է լինի կոռուպցիոն ռիսկերի կանխումը, մինչդեռ «քաղաքացիական վերահսկողություն» եզրույթը, նրա գնահատմամբ, կեղծ ժողովրդավարական հորինվածք է, հատկապես որ բոլոր այդ նախաձեռնություններին քաղաքացիական հասարակության անունից հանդես են գալիս նույն 8-10 անձինք, որոնք, իր բնորոշմամբ` օրվա առաջին կեսին արևմտամետ քաղաքական գործիչներ են, երկրորդ կեսին` հակառուսական, օրվա երրորդ կեսին` անվտանգության ոլորտի փորձագետ։