Պատմության մեջ ՄԱԿ-ի աշխատակազմի ամենաշատ զոհերն արձանագրվել են Գազայի հատվածում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Գուտերեշը ողջունել է բոլոր նրանց աշխատանքը, ովքեր շարունակում են կյանքեր փրկել տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրման ժամանակ ՄԱԿ-ի ավելի շատ աշխատակիցներ են զոհվել, քան կազմակերպության պատմության ողջ ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադարձություններին նվիրված մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իր անձնակազմի զոհերի թիվը հասել է 88-ի:
«Հաղորդվում է, որ չորս շաբաթվա ընթացքում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան առնվազն երեք տասնամյակների ընթացքում հակամարտությունների ցանկացած այլ ժամանակաշրջանում», - ասաց Գուտերեշը:
Նա նաև ողջունել է բոլոր նրանց աշխատանքը, ովքեր շարունակում են կյանքեր փրկել տարածաշրջանում «չնայած գերակշռող մարտահրավերներին և ռիսկերին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյանԻսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելնավիահարվածներ է հասցնումօդից, ծովից և ցամաքից։