ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հանկարծամահ է եղել «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ պատգամավորը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեկտեմբերին նա կդառնար 38 տարեկան։
Մաթևոս Ասատրյանը 2019–2021 թթ. ընտրվել էր ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից:
2021 թ. հունիսի 20–ի ընտրություններին պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Ասատրյանն ամուսնացած էր, երեք զավակների հայր: