Տավուշում «Lexus»-ը գլորվել ձորը. վարորդը մահացել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Տավուշի Կայանավան գյուղում երեկ «Lexus»-ը գլորվել ձորը, վարորդը տեղում մահացել է, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: