ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ստամբուլում բնակարանների վարձակալության միջին արժեքը գերազանցել է 17 հազար լիրան (600 դոլար): Տեղեկությունը հայտնում է Cumhuriyet-ը՝ հղում անելով քաղաքի առևտրի պալատին։
«Ստամբուլում բնակարանի վարձակալության միջին արժեքը հոկտեմբերի վերջին կազմել է 17 հազար 111 լիրա, իսկ գնման միջին արժեքը՝ 4 միլիոն 224 հազար լիրա (148 հազար դոլար - խմբ.)», — նշված է հրապարակման մեջ:
Ծայրամասում գտնվող տարածքներում ամենաէժան վարձավճարը 400 դոլարից է սկսվում: Քաղաքի հյուսիսում գտնվող Սարյեր շրջանում գտնվում են վարձակալության համար ամենաթանկ բնակարանները՝ ավելի քան 43 հազար լիրա (1,5 հազար դոլար), կենտրոնում տների վարձակալությունն արժե ավելի քան 38 հազար լիրա (1,3 հազար դոլար) և քաղաքի ասիական կողմում գտնվող՝ գրեթե 1,1 հազար դոլար:
«Անշարժ գույքի ճգնաժամը Ստամբուլում խորանում է, Թուրքիայի մեգապոլիսներում ապրելն ավելի բարդ է դառնում է», - նշված է հոդվածում:
Պալատի տվյալներով՝ տարեկան գնաճը Ստամբուլում գերազանցել է 72 տոկոսը։
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ անշարժ գույքի գները Թուրքիայում 2022 թվականի հուլիսից մինչև այս տարվա հուլիս աճել են 94,7%-ով, մի շարք շրջաններում՝ մինչև 130%։