ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչության համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը:
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված
© Photo : МЧС России
«Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչությանը։ Դրա մեջ ներառված է սննդամթերք, ներքնակներ, բարձեր, անձնական հիգիենայի միջոցներ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից մեկնել են Եգիպտոս: Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչները կփոխանցեն ստացված մարդասիրական օգնությունը Գազայի հատվածի բնակչությանը։
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված
© Photo : МЧС России
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։