Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հայտնաբերել են ստորգետնյա թունելների մուտքեր, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հյուսիսում օպերատիվ գործողությունների ընթացքում հայտնաբերել են բազմաթիվ մուտքեր (թունելներ - խմբ.), - ասվում է բանակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցում:
Նոյեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ «սպանել է տասնյակ մարտիկների և ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքը Գազայի հատվածում»:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։