Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածին միջուկային հարվածի հնարավորության մասին

Իսրայելի ավիահարվածները. Արխիվային լուսանկար
Իսրայելցի քաղաքական գործիչներն արդեն քննադատել են նախարարի հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին ։
«Kol Berama ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, ժառանգության նախարար Ամիհայ Էլիյահուն պատասխանել է, որ «դա հնարավորություններից մեկն է»», — նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքական գործիչը նաև իր անհամաձայնությունն է հայտնել Գազայի հատվածցանկացած մարդասիրական օգնություն անցկացնելու հարցում՝ նշելով, որ Իսրայելը «նացիստներին» մարդասիրական օգնություն չի փոխանցի, իսկ «Գազայում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին չներգրավվածքաղաքացիական անձինք» են:
Պարբերականի տվյալներով՝ ավելի ուշ «Х» սոցցանցում Էլիյահուն փորձել է հերքել իր խոսքերը և գրել է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին դիտողությունը փոխաբերական է եղել:
Իսրայելի վարչապետի գրասենյակը «X» սոցիալական ցանցում հայտարարել է, որ Էլիյահուի արտահայտությունները «չեն համապատասխանում իրականությանը», իսկ Իսրայելն ու ՑԱԽԱԼ-ը «գործում են միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան, որ չվնասեն անմեղ մարդկանց»:
Բացի այդ, նախարարի հայտարարությունները քննադատել է իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը` նշելով, որ Նեթանյահուն հենց այսօր պետք է պաշտոնանկ անի Էլիյահուին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված