ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել ամրոցներ կառուցելու համար. օրերս «Էրեբունի» արգելոցի «Կարմիր-Բլուր» մասնաճյուղում հնագիտական փորձ է տեղի ունեցել՝ բրոնզե և վաղ երկաթի դարերի տեխնոլոգիայով բազալտե բլոկների տեղափոխման վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան–արգելոցը ֆեյսբուքյան էջում։ Հին Հայաստանի ամրոցները հաճախ կառուցվել են այն քարհանքերի տակ, որտեղից տեղափոխվել են դրանց կառուցման համար նախատեսված բլոկները։
«Թեյշեբաինի ամրոցի դեպքում հնագույն ճարտարապետներին անհրաժեշտ էր բլոկներ տեղափոխել քարքարոտ հողի մի փոքր լանջով: Այս գործընթացը հաջողությամբ վերակառուցվել է հետազոտողների թիմի կողմից»,– ներկայացնում են թանգարանից։
Էրեբունի արգելոց-թանգարանի մասնաճյուղ «Կարմիր-բլուրի» և «Անթրոպոգենեզ» գիտակրթական պորտալի հետ կազմակերպված փորձի ժամանակ թիմին հաջողվել է օրգանական պարանի և փայտի օգնությամբ մոտ 5 տոննա կշռող բազալտե 4 բլոկ տեղափոխել 25 մետր հեռավորության վրա։
Ի դեպ, քարե բլոկների տեղափոխման հնագույն տեխնոլոգիան ցուցադրող փորձնական վայրն այժմ հասանելի է Կարմիր բլուր թանգարանում զբոսաշրջիկների այցելությունների համար: