Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարարը խոսել է ԼՂ–ի մասին

Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ
Համաժողովն անցկացվում է նոյեմբերի 4-5–ը աֆրիկյան Կամերուն երկրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։
«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100 հազար հայեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– հայտարարել է փոխնախարարը։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն այս տարի անցկացվում է նոյեմբերի 4-5` Աֆրիկայում, Կամերունում։ Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։