ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայազգի 33-ամյա բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը նվաճել է WBC վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ «X»-ի պաշտոնական էջում տեղեկությունը հայտնում է World Boxing Council–ը։
Նշվում է, որ Նոելը 3-րդ ռաունդում նա նոկաուտի է ենթարկել Կոնգոն ներկայացնող Իլունգ Մաքաբային և ճանաչվել աշխարհի չեմպիոն առաջին ծանր քաշային կարգում: Մենամարտը տեղի է ունեցել Մայամիում։
Հավելենք, որ պրոֆեսիոնալ ռինգում հայազգի բռնցքամարտիկը տարել է 27 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Նշենք, որ Նոելը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։