Պսկովի մարզի բնակիչ Կոնստանտին Աբաբկովը բալալայկա նվագելու ռեկորդ է սահմանել Մոսկվայում, արդյունքը գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա 60 րոպե անընդմեջ նվագել է տարբեր ժամանակների և հեղինակների ստեղծագործություններ՝ ազգայինից մինչև Boney M ու Ադրիանո Չելենտանո։
Ռեկորդը գրանցվել է ազգային միասնության օրը «Ռուսաստան» ցուցահանդես-համաժողովում` Պսկովի մարզի տաղավարում։