Պատրիարք Կիրիլը Վերափոխման տաճարում ցույց է տվել Կազանի Աստվածամոր սրբապատկերի բնօրինակը

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը իրադարձությունը պատմական է անվանել:
Sputnik
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Մոսկվայի Կրեմլի Վերափոխման տաճարում ներկայացրել է Կազանի Աստվածամոր սրբապատկերի բնօրինակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա կարելի է պատմական իրադարձությունների շարքը դասել։ Մենք տեսնում ենք Կազանի Աստվածամոր հրաշագործ կերպարի բնօրինակը, որի առջև աղոթել են Պոժարսկին և Մինինը, և որը փրկել է մեր ժողովրդին արտաքին ներխուժումից և դրա հետևանքներից: Այս սրբապատկերը մեր ազգային սրբությունն է»,- ասել է պատրիարք Կիրիլը։
Կազանի Աստվածամոր սրբապատկերը եղել է Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու աշխարհազորում։ Համարվում էր, որ այն կորել է ավելի քան հարյուր տարի առաջ։
Կիև–Պեչորյան մայրավանքում վնասել են Փրկչի սրբապատկերը