ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ին նախորդ օրվա համեմատ 3-4 աստիճանով կբարձրանա։
Երևանում նոյեմբերի 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան։