Կարեն Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Հակակոռուպցիոն դատարան
Հակակոռուպցիոն դատարան
Նախաքննության ընթացքում Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդուն՝ Կարեն Վանեցյանին, կալանավորելու դատախազության միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար (փողերի լվացում)։
Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:
Ես մասնակից չեմ ո՛չ ԶՊՄԿ-ի գործերին, ո՛չ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը․ Վանեցյան