Ավտովթար Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհին․ ուղևորներից 2-ը տեղում մահացել են, 3 տուժած կա

Ավտովթար Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհին
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է մահացել, 3–ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է նոյեմբերի 4-ին` ժամը 06։00-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհին բախվել են «Ford» (վարորդ` Հ․ Մ․, ծնված 1987 թ ․) և «Honda» (վարորդ` Ն․ Ս․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Կ․-ն և Ն․ Ս․-ն տեղում մահացել են:
Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Ն․ Հ․-ի (ծնված 1991 թ.) հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Հ. Մ․-ն, Ն. Հ․-ն և «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ս․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները Ն. Ս․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Մահվան ելքով վրաերթ Երևան–Սևան ճանապարհին. հետիոտնը տեղում մահացել է