Երևանի քաղաքապետարանը 2–րդ անգամ է հայտարարել Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակը Երևանում
Հուշարձանը կտեղադրվի Ազնավուրի հրապարակում 2024 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն 2–րդ անգամ հայտարարել է Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ՝ 2023 թ. հունիսին, մայրաքաղաքի իշխանությունները մրցույթ էին հայտարարել շանսոնիեի հուշարձանի նախագծի համար։ Սեպտեմբերին ներկայացված 37 հայտ–էսքիզներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չընտրվեց: Այդ որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով մասնագիտական հանձնաժողովի կարծիքը։
Մեծ շանսոնյեի արձանը նախատեսվում էր տեղադրել Աբովյան փողոցի` իր անունով անվանակոչված հրապարակում նրա ծննդյան 100–ամյակին ընդառաջ՝ 2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։
Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել հուշարձանի երեք տարբերակ։ Մասնակցությունն անցկացվում է անանուն:
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։
Շանսոնյեն մահացել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։