Ձերբակալվել է «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավարը. նրան կարտահանձնեն ՌԴ

Ձեռնաշղթա
Ավազակախմբի անդամները Սանկտ Պետերբուրգում հարձակվում էին պատահական անցորդների վրա, ծեծում նրանց, տեսանկարահանում և տեսագրությունները տարածում սոցցանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է այսպես կոչված «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավար Թուրալ Մամեդովը։ Տեղեկությունը հայտնում է «Московский комсомолец»–ը։ Խմբավորման առաջնորդին հաջողվել էր Սանկտ Պետերբուրգից փախչել հայրենիք։ Սպասվում է, որ նրան կարտահանձնեն Ռուսաստանի Դաշնությանը։
Նշվում է, որ Մամեդովի ղեկավարությամբ 17 և 18 տարեկան մի մի խումբ տղաներ Սանկտ Պետերբուրգում հարձակվում էին պատահական անցորդների վրա, ծեծում նրանց և իրենց «բեսպրեդելը» նկարահանում ու տարածում համացանցում։ Իրենք իրենց անվանում են «ադրբեջանական մաֆիա»։
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Ձերբակալվել է 11 մարդ: Նրանց թվում է ավազակախմբի ամենաակտիվ անդամը՝ 18-ամյա Թիմուր Մուխտարովը։ Հարցաքննության ժամանակ նա փորձել է համոզել քննիչներին, թե իբր չի ցանկացել մասնակցել կռիվներին, պարզապես տեսանյութեր է տեղադրել, որոնք իրեն ուղարկել են ծանոթներն ու հետևորդները՝ ալիքի ակտիվությունը բարձրացնելու և գումար վաստակելու համար։
Իսկ ավազակախմբի ղեկավար Թուրալի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ադրբեջանում նրա ձերբակալությունից հետո Ռուսաստանը պաշտոնական հարցում է ուղարկել նրան արտահանձնելու համար։
Ավազակախմբի բոլոր մասնակիցները կարող են մինչև 7 տարվա ազատազրկման ենթարկվել։
Թաիրովի գիշերային ակումբում գրանցված խուլիգանության դեպքով մեղադրանք է առաջադրվել 2 անձի