ԱԹՍ-ն հարված է հասցրել Գազայի հիվանդանոցին, կան զոհեր. տեսանյութ

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը դեռևս տվյալներ չի հրապարակել:
Sputnik
Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Գազայի էլ-Շիֆա հիվանդանոցային համալիրին, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ականատեսին։
Գործակալության տվյալներով՝ իսրայելական անօդաչուն հարված է հասցրել Գազայի էլ-Շիֆա հիվանդանոցային համալիրի մուտքին։ Հարվածը եղել էհիվանդանոցային համալիրից շտապօգնության մի քանի մեքենաների դուրս գալու ժամանակ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը դեռևս տվյալներ չի հրապարակել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։