ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել, մինչ շտապօգնության մոտենալը կնոջ վիճակը կտրուկ վատացել է, և նա հանկարծամահ է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մերձավան գյուղում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: