«Թուրքական ավիաուղիները» մի քանի ժամով չեղարկել է Ստամբուլից նախատեսված բոլոր չվերթերը

«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռ
Թռիչքների չեղարկման պատճառը տեխնիկական խնդիրներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել առաջիկա ժամերին Ստամբուլից նախատեսված բոլոր չվերթերը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
««Թուրքական ավիաուղիները» չեղարկել է 19:00-22:00-ի բոլոր չվերթերը», - ասել է ավիափոխադրողի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ թռիչքների չեղարկումը կապված է տեխնիկական խնդիրների հետ։
Հիշեցնենք` օգոստոսին Ռուսաստանի ավելի քան 1,2 հազար քաղաքացիներ մնացել էին Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուսական «Red Wings» ավիաընկերության չվերթերը տեխնիկական պատճառներով չեղարկելու պատճառով: Այն ժամանակ ավիափոխադրողը ՌԴ քաղաքացիների հիմնական մասին տեղավորել էր հյուրանոցներում։
Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է ուղիղ չվերթերի հարցը