Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններն անվանել է ողջ լուսավոր աշխարհի պատերազմ

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում) դեմ Իսրայելի պատերազմն անվանել է «ողջ լուսավոր աշխարհի պատերազմ»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վարչապետ Նեթանյահուն Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի առաջնորդներին տեղեկացրել է պատերազմի մասին և շնորհակալություն հայտնել նրանց Իսրայելի պետությանը անվերապահ աջակցելու համար: Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ - ի և ԻԼԻՊ-ի դեմ նաև ողջ լուսավոր աշխարհի պատերազմն է», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ