Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը

Արմեն Չարչյանը Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանի մամուլի ասուիլսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Նման որոշում է կայացրել ««Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական եկեղեցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանը: Տեղեկությունը հայտնում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
««Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ։ Չարչյանն մեկնաբանել է իր այդ քայլը` բացատրելով, որ ցանկանում է մասնագիտական ոլորտ վերադառնալ։
Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։