Հայաստանում ևս 2 օր օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևներն ամենայն հավանականությամբ կվերադառնան նոյեմբերի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Առանձին շրջաններում կարճատև անձրև է սպասվում նոյեմբերի 3-4-ին, հնարավոր է` այդ օրերին նաև մառախուղ լինի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 20-22, գիշերը` 10-12 աստիճան տաքություն։
Եղանակի կանխատեսում
«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան