Մոտ 2000 տեղ «կորել է». ՊԵԿ–ը փորձում է հայտնաբերել միկրոբիզնեսի խորամանկությունները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարծում է, որ քանի դեռ միկրոհամակարգը կա, այդտեղ չարաշահումներ լինելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ կանոնների փոփոխությունից հետո 2023-ի օգոստոսին միկրոձեռնարկատիրության դաշտում գործող բիզնեսներում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: Այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։
ՀՀ–ում 1900 տոննա միրգ են վաճառել առանց հաշվարկային փաստաթղթերի. ՊԵԿ-ի բացահայտումը
Պատգամավորը հետաքրքրվում էր միկրոբիզնեսի դաշտում նկատվող բացասական երևույթներից՝ նշելով, որ խոշոր ընկերությունները հաճախ փոքր բիզնես են բացում, այնտեղից ապրանք գնում ու այդպիսով նվազեցնում հարկման բազան:
Ռուստամ Բադասյանը նշեց` քանի դեռ միկրոհամակարգը կա, այդտեղ չարաշահումներ լինելու են։
«Օգոստոսին նկատեցինք, որ միկրոյում շուրջ 2000 աշխատատեղ «կորել է»: Այսինքն՝ ոչ թե 2000 աշխատող սկսել են ընդհանուր դրույքաչափով գործել և հարկերը վճարել, այլ ուղղակի կա՛մ աշխատանքից ազատել են, կա՛մ ցույց են տալիս, որ ազատել են»,-ասաց Բադասյանը:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ վարչարարություն է սկսվել այդ 2000 աշխատատեղը հայտնաբերելու համար:
Էժան, բայց տպավորիչ. ՊԵԿ–ը նախատեսում է մաքսավորների համար գնել ամերիկյան ձեռքի սկաներներ