Մահացել է «Բրավո» խմբի բաս-կիթառահար Սերգեյ Լապինը

«Բրավո» խումբը
Խումբը ցավակցություն է հայտնել երաժշտի ընտանիքին և մտերիմներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 61 տարեկանում մահացել է «Բրավո» խմբի բաս-կիթառահար Սերգեյ Լապինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հրապարակելով խմբի սոցցանցային գրառումը։
«Այսօր կյանքից հեռացել է «Բրավո» խմբի բաս-կիթառահար Սերգեյ Լապինը, որը մասնակցել է «Скажем мы друг другу Браво» (1988) и «Стиляги из Москвы» ալբոմների ձայնագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խմբի անդամները նշել են, որ Լապինը կոլեկտիվում հայտնվել է շատ բարդ ժամանակահատվածում, երբ նրան լքել է Ժաննա Ագուզարովան։ Երաժիշտը հետաքրքիր գաղափարներ է բերել ՝ կապված խմբի կերպարի և ոճի հետ։
Խումբը ցավակցություն է հայտնել երաժշտի ընտանիքին և մտերիմներին։
Մահացել է ամերիկացի դերասան Մեթյու Փերին, նա 54 տարեկան էր. ԶԼՄ