ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է մաքսային ծառայության համար ձեռք բերել ձեռքի ամերիկյան սկաներներ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը:
«Մեր մաքսային աշխատողների խումբը վերջերս է վերադարձել ԱՄՆ–ից, որտեղ ուսումնասիրել է այդ սարքավորումների կիրառման առանձնահատկությունները։ Այնտեղ կան էժան, բայց տպավորիչ ձեռքի սկաներներ, որոնք մենք նախատեսում ենք գնել»,– ընդգծեց Բադասյանը։
Նա ավելացրեց նաև, որ այդ նպատակով ՊԵԿ–ին անհրաժեշտ է տեխնիկական հագեցվածություն, մասնավորապես պետք է ձեռք բերել երեք ծրագիր, որոնք կվերահսկեն սկաներների պատկերի կենտրոնացումը` ավելի արդյունավետ գնահատելով բոլոր հնարավոր ռիսկերը: