Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բենզալցակայաններ են ապամոնտաժվել. տեսանյութ

Բենզալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Sputnik
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 2 բենզալցակայան է ապամոնտաժվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Գյուրջյան փողոց 𝟐𝟓/𝟒, Վիլնյուսի 𝟑𝟓/𝟕 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը բենզալցակայանների գործունեության կասեցման կարգադրագրեր է տվել։
Կարգադրագրերը ստանալուց և ՔՏՀԱ տեսչական մարմնի հետ քննարկումից հետո բենզալցակայանները շահագործող տնտեսավարողը հոկտեմբերի 𝟑𝟏-ին սեփական նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ երկու բենզալցակայանն էլ ապամոնտաժեց։
Հայաստանում սկսել են էլեկտրամոբիլների լիցքավորման համար նոր pos–տերմինալներ պատրաստել