Թուրքիայի Ղահրամանմարաշ քաղաքում կրկին երկրաշարժ է եղել

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,07 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ղահրամանմարաշ նահանգում, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների վերացման տեղական վարչությանը (AFAD):
X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19:25-ին (Երևանի ժամանակով 20:25-ին) Գեքսուն շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,07 կմ խորության վրա:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Թուրքիայում ավելի քան 33 հազար երկրաշարժ է արձանագրվել 2023 թ. փետրվար ամսից ի վեր