ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց ՀՀԿ թոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով փաստաբանների բացարկի միջնորդությունը։
Հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ գործով նախորդ երկու գործերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք իրենց մոտ ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատարանի անկողմնակալության մեջ։
Դատարանի գնահատմամբ` փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոնք պետք է բացարկ ներկայացնելու հիմք հանդիսանան սուբյեկտիվ են։
«Պատճառաբանությունները, որոնք բերվել են, բավարար չեն, որ դատարանը ինքնաբացարկ հայտնի»,–ասաց դատավոր Դոլմազյանը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: