Հայաստանի կենտրոնական բանկը կրիպտոարժույթների ազգային օրենսդրություն է մշակում

Հայաստանի կենտրոնական բանկի շենքը
Կենտրոնական բանկի աշխատակիցներն ուսումնասիրում են կրիպտոարժույթի համաշխարհային շուկան, վերապատրաստվել են արտասահմանյան գիտակրթական հաստատություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկը 2023թ–ի ավարտին կամ 2024թ–ին նախատեսում է ԱԺ–ի քննարկմանը ներկայացնել կրիպտոարժույթների մասին ազգային օրենսդրության նախագիծը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկությունը հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով` մշակված օրենսդրական փաթեթի հիմքում կրիպտոարժույթների կարգավորման աշխարհի հաջողված փորձն է։
2024թ–ին կապիտալ ծախսերի 42 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին. Հովհաննիսյան
«Պետք չէ ակնկալել, որ մենք լինելու ենք ծայրահեղ լիբերալ, որովհետև մենք կարծում ենք, որ դաշտը պետք է կարգավորվի «նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքով»,– ասաց Գալստյանը` խոստանալով օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ–ում անձամբ զեկուցել ու մանրամասն ներկայացնել բոլոր խնդիրներն ու կարգավորումները։
ԿԲ նախագահը հայտնեց, որ կառույցի աշխատակիցներն ուսումնասիրում են կրիպտոարժույթի համաշխարհային շուկան, տարվա ընթացքում նաև գործուղումներ ու վերապատրաստումներ են ունեցել այդ ոլորտում համաշխարհային գիտակրթական հաստատություններում։
Կենտրոնական բանկը 2024թ–ին կառավարությունից ցածր տնտեսական աճ է կանխատեսում